ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ
« էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացավ «էթնոթեք» ուղղվածությամբհայկական տաղավարով, անցյալից դեպի ապագա հայեցակարգով «նորարար մտքեր» հավակնոտ կարգախոսի ներքո:«Շարմ Հոլդինգը» իրականացրել է ցուցասրահի լոգոտիպի մշակումը, Հայաստանը ներկայացնող տաղավարիկոնցեպտուալ մշակումը և ձևավորումը, շրջանակում գովազդային-ճանաչողական տեսահոլովակների պատրաստումը,բովանդակային համալրումը, ինչպես նաև լայնածավալ PR արշավ՝ հանրության ուշադրությունը գրավելունպատակով:Հայաստանյան տաղավարում ընկերության ջանքերով ներկայացվել են պատմամշակութային ցուցանմուշներ, որոնցհանդեպ հետաքրքրությունը բազմապատկվեց AR և VR տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:«ՀՀ Ազգային օր»Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում 2022 թվականի հունվարի 30-ին նշվել է ՀՀ Ազգային օրը:
Իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
- Արսեն Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» պարի պետական համույթի ելույթը
- Արտո Թունջբոյաջյանի մենահամերգը













