Home
Menu
Search
  • Languages
  • Ինչ՞ ենք անում

    Փրոդաքշն

    Սցենար | Քասթինգ | Նկարահանում

    Թղթի վրայի մտահղացումից մինչև վերջնական նյութի տրամադրում:

    Մեզ հետ կարող եք իրականացնել ցանկացած ձևաչափի վիդեո և աուդիո արտադրություն՝ ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գովազդային, կորպորատիվ ու իմիջային հոլովակների և երաժշտական տեսահոլովակների։ Կազմակերպում ենք համերգների ու միջոցառումների նկարահանում, ինչպես նաև տեսանյութերի պատրաստում բոլոր մեդիա հարթակների համար։
    Մենք կատարում ենք նկարահանման գործընթացի նախապատրաստում, ստեղծագործական խմբերի ձևավորում, քասթինգ, նկարահանման վայրերի ընտրություն, լոգիստիկա և վարչարարություն։

    Իմանալ ավելին

    Կրեատիվ

    Գաղափար | Հայեցակարգ | Սցենար

    Գեներացնում ենք գաղափարներ․ անվանումից ու կարգախոսից մինչև սցենար ու ռազմավարություն։

    Մեր կրեատիվ թիմը մասնագիտացած է ապրանքանիշի անվանման, կարգախոսի ստեղծման, ինչպես նաև գովազդային արշավների ու բրենդի կոմունիկացիոն հայեցակարգերի մշակման մեջ։
    Իրականացնում ենք նաև հեռուստատեսային և ինտերնետ ձևաչափի գովազդային հոլովակների սցենարի պատրաստում, հեռուստատեսային, համերգային ու սոցիալական ծրագրերի նախագծում։
    Գեներացնում ենք ունիկալ գաղափարներ և օրիգինալ կերպով կյանքի կոչում հատուկ նախագծեր։

    Իմանալ ավելին

    Դիզայն

    Տարբերանշան | Վահանակ | Բրենդբուք

    Այցեքարտից մինչև բիլբորդ:

    Առաջարկում ենք վիզուալ հաղորդակցության ոլորտի ծառայությունների ամբողջական փաթեթ՝ լոգոտիպի, բրենդբուքի մշակում, գովազդային նյութերի վիզուալիզացիա բոլոր կրիչների համար, շապիկի և փաթեթավորման դիզայն, ինչպես նաև ռեբրենդինգ և ռեդիզայն։ Իրականացնում ենք գեղարվեստական ֆոտոշարքեր, կատարում ենք միջոցառումների ամբողջական ձևավորում, մշակում ենք գեղարվեստական տառատեսակներ և օրիգինալ զարդանախշեր։

    Իմանալ ավելին

    Գովազդ

    Բրիֆ | Լուծում | Արդյունք

    Թռուցիկից մինչև արշավ։

    Մենք մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերություն ենք, որ մշակում ենք առաջխաղացման ռազմավորություն, իրականացնում ենք բովանդակության ադապտացիա, մեդիա պլանավորում և գովազդի էֆեկտիվ տեղաբաշխում, ATL/BTL, Trade Promotion և Event Marketing։
    Հանդիսանում ենք OMD ռազմավարական մեդիա գործակալության աֆիլյացիոն գործընկեր։

    Իմանալ ավելին

    Պրոդյուսինգ

    Ընտրություն | Առաջխաղացում | Վերելք

    Նոր դեմքերի բացահայտումից մինչև անիրականանալի թվացող նախագծեր։

    Մեր պրոդյուսերական կենտրոնը մասնագիտացած է կինոյի, երաժշտական, թատերական պրոդյուսինգի, արտիստների անհատական և նախագծերի գործադիր ու գծային պրոդյուսինգի մեջ։

    Իմանալ ավելին

    S’Harmony երաժշտական ստուդիա

    Ձայնագրություն | Մաստերինգ | Ձայնային ձևավորում

    Առաջին նոտայից մինչև պատրաստի ստեղծագործություն։

    Մեր ստուդիան առաջարկում է օգտվել իր հարմոնիկ և հնչեղ հնարավորություններից։ Մասնավորապես՝ բազմուղի ձայնագրություն, համադրում (mix), մասթերինգ, վոկալի ձայնագրում, մուլտիմեդիա նյութերի հնչունավորում և երանգավորում։
    Լիամետրաժ ֆիլմերի սաունդ դիզայն, միքս և մասթերինգ՝ 5․1 ձևաչափով։
    Պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսորների և ձայնային տեխնիկայի տրամադրում համերգային հարթակների համար, տեխնիկական ռայդերների ապահովում։

    Իմանալ ավելին

    Միջոցառումներ

    Շնորհանդեսներ | Համերգներ | Հատուկ միջոցառումներ

    Հրավիրատոմսից մինչև եզրափակիչ ծափահարություններ։

    Կազմակերպում և անցկացնում ենք ցանկացած մասշտաբի միջոցառումներ` շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, ֆորումներ, համաժողովներ, փառատոներ, ակումբային ձևաչափի երեկույթներ, մասնավոր, թեմատիկ տոնակատարություններ, կորպորատիվ միջոցառումներ և համերգներ։

    Իմանալ ավելին

    Վարձույթ

    Լուսավորության | Նկարահանման | Ձայնային սարքավորումներ

    Ականջակալից մինչև բեմ։

    Տրամադրում ենք նկարահանումների, համերգային և մասսայական այլ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկա, տեխնիկական պարագաներ և դրանք սպասարկող պրոֆեսիոնալ մասնագետներ։

    Իմանալ ավելին

    Մեր առավելությունները

    Նորարարություն Կարելի է ունենալ պրոֆեսիոնալ թիմ և հարուստ փորձ, սակայն լավագույն արդյունքի հասնում են նորարարության հաշվին։ Փորձ Կարելի է ունենալ պրոֆեսիոնալ թիմ և վեհ նպատակներ, սակայն լավագույնս իրագործել դրանք կարելի է միայն հարուստ փորձի հաշվին։ Թիմ Կարելի է ունենալ հարուստ փորձ և վեհ նպատակներ, բայց կիրագործվեն դրանք միայն պրոֆեսիոնալ թիմի հետ։
    0

    Տարվա փորձ

    0

    Նախագծեր

    0

    Մասնագիտություն

    0

    Էլի ինչ որ թիվ

    Մեզ վստահում են

    Նորություններ

    Բոլոր նորությունները