ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Պատմության մեջ առաջին անգամ հայկական չորս հզորագույն արքայատոհմերը կհանդիպեն… թղթախաղում:
Միջազգային չափանիշներին համապատասխանող խաղաքարտերի հավաքածուն եզակի է. Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների ներկայացուցիչների` հատուկ այս նախագծի շրջանակներում ստեղծված պատկերները հեղինակային աշխատանքներ են, իսկ խաղաքարտերի անվանատառերի գրության համար օգտագործված են հայկական այբուբենի տառերը:











